Հանձնաժողովի նախագահ Թուխմանուկ Մկրտչյանը մեզ հայտնեց, որ որևէ խախտում չեն արձանագրել, միայն դիտորդներից մեկն է առաջարկել փակել ընտրատեղամասի սրահի դռներից մեկը, որը դպրոցի դասասենյակներից մեկն է տանում:
Ընտրատեղամասի նախագահն ասում է, որ վաղը ընտրարեղամասը նորից կդառնա ճաշարան։ Այս տարածքը ArtLunch-ը վարձակալում է Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից։
Պաշտոնյայի ներկայությունը ընտրատեղամասում լարվածություն առաջացրեց: Կատվալյանը ընտրատեղամասում մնաց մի քանի րոպե:
Ֆիզկուլտուրայի, համերգի դահլիճներում, դասասենյակում, միջանցքում տեղակայված ընտրատեղամասում ժամը 13։00-ի դրությամբ շարժը փոքր էր։
Այս ընտրատեղամասում ընտրողների թիվը 1857 է, որոնցից ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 124-ը, կամ 7%-ը։
Սա հայտնի տեսանյութի այն տեղամասն է, որտեղ մեկ հասցեում գրանցված է 80-ից ավել մարդ: Նրանց գերակշիռ մասը օտարերկրացիներ են:
Մնացականյանը նշեց, որ ավագանու կազմ անցնելու, սակայն քաղաքապետ չդառնալու դեպքում մանդատը վայր չի դնելու։ Նա ասաց, որ իր ուժը պատրաստ է կոալիցիա կազմել բոլոր առողջ ուժերի հետ` բացառությամբ «Քաղաքացիական պայմանագրի»։
Թիվ 10/17 ընտրատեղամասի ցուցակներով ընտրելու իրավունք ունի 1810 ընտրող։ Ժամը 12:40-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր նրանցից 176-ը։
Ժամը 11։00-ի դրությամբ՝ Երևանի ավագանու ընտրություններին 824 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 47 671-ը կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 5,78 %-ը։